ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել

    Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել

    21.12.2013| 14:14
    2043-ին ` 30 տարի հետո, ես կլինեմ յոթանասունն անց տատիկ, եթե Աստված բարեգութ գտնվի իմ նկատմամբ ու ես ողջ լինեմ: Իմ դուստրը կլինի 46 տարեկան` Աստծո կամոք մայրացած: Սա նշանակում է, որ ոչ միայն ես, այլև իմ դուստրն ու թոռները այսօրվա գազային պայմանագրի գերին ենք լինելու:
  • Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը

    Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը

    20.12.2013| 14:37
    ԱԺ շենքի դիմացի մայթին գտնվող բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանական` մի քանի շարք կազմող պատի շրջափակման մեջ են հայտնվել: Նրանց չեն թողնում առաջ շարժվել որևէ ուղղությամբ: Մի քանի ակտիվիստներ, ովքեր փորձել են ցույցն ուղղել դեպի ԱԺ շենքի մայթ, բերման են ենթարկվել: Ցուցարարները բողոքում են Աժ-ում այս պահին քննարկվող` ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին պայմանագիրը:
  • Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»

    Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»

    18.12.2013| 16:41
    ԶԼՄ-ներն ու սոցցանցերը հեղեղված են Եվրամայդանի մասին հրատապ տեղեկատվությամբ: Ուկրաինան էլի ալեկոծվել է, ինչպես եղել է տարիներ առաջ, երբ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ իր ընտրական իրավունքին տեր կանգնելու: Հիմա էլ, արդեն քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի հասարակությունը պայքարում է՝ հանուն եվրաինտեգրման: Եվրամայդանը հայտնվել է աշխարհի առաջադեմ հասարակության ուշադրության կենտրոնում, որտեղ հավաքված հանրությունն իր ազատ կամքն է արտահայտում և փորձում այն պարտադրել իշխանություններին:
  • «Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»

    «Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»

    18.12.2013| 13:10
    Երբ 2003 թվականին Հայաստանում ձախողվեց ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը հասնելը, մենք սկսեցինք նախանձել մեր հարևան Վրաստանին, որտեղ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխություն»: Երբ 2008 թվականից սկսած մեր հասարակությունը կրկին ոտքի կանգնեց, պայքարեց համառորեն, տարիներ շարունակ չլքեց հրապարակները, իսկ այսօր, Մաքսային միությանը միանալուն իշխանության տված որոշումից հետո, հայտնվել է շվար վիճակում, հայացքն ուղղել է և նախանձով նայում է, թե ինչպես է ՈՒկրաինայի հասարակությունը պայքարում իր իշխանությունների կայացրած որոշման դեմ:
  • Մանվել Գրիգորյանը վերադառնում է

    Մանվել Գրիգորյանը վերադառնում է

    17.12.2013| 16:57
    ԶԼՄ-ներում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայում բուժման նպատակով գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը Հայաստան վերադառնալուց հետո հրաժարվելու է Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից: Գաղտնիք չէ, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո հայտնվեց քաղաքական տարբեր հավակնությունների կիզակետում: Անկանխատեսելի, հախուռն երկրապահներին, որոնք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պատրաստ էին ամեն տեսակ զարգացումների, պահանջում էին իշխանության հրաժարականը, իշխանությունը կարճ ժամանակ անց կարողացավ զսպել: Այնուհետև, ինչպես 2003 թ., այնպես էլ՝ 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երկրապահները չեն ցուցաբերել չեզոք դիրքորոշում և ակամա հայտնվել են քաղաքական բարիկադների հակառակ կողմերում:
  • ՌԱՀԿ-ն՝ հերթական ճգնաժամի առջև

    ՌԱՀԿ-ն՝ հերթական ճգնաժամի առջև

    17.12.2013| 16:09
    Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի հետագա գործունեության մասին շատ տարբեր, հակասական լուրեր են գրվել վերջին օրերին:
  • ՈՒկրաինային հասնել չկարողացանք

    ՈՒկրաինային հասնել չկարողացանք

    17.12.2013| 15:16
    Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկից ի վեր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարբերաբար արծարծել են նրա հրաժարականի հարցը, պահանջել, որ նա ենթարկվի հասարակական պահանջին և հրաժարական տա: Վերջերս էլ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկել էր ոչ թե հրաժարական պահանջել, այլ՝ ԱԺ-ում սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը:
  • «Հարցրե՛ք ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը»

    «Հարցրե՛ք ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը»

    16.12.2013| 15:08
    «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» քննարկման ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, իր ելույթում մասնավորապես նշեց. «Մեզ մոտ բոլորը կոմսոմոլներ են, ոչ մի հրաժարական, ոչ մի սկզբունք: Կոմսոմոլներն այսօր ուզում են դեմոկրատիա կառուցել: Եվ դա նրանից է, որ Հայաստանում տեղի չունեցավ էլիտայի ռոտացիա՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի: ՈՒկրաինայում չորս նախագահները, որոնք թշնամաբար էին տրամադրված, հանդիպեցին միմյանց հետ: Հիմա Հայաստանում ճակատագրական պահ է: Դուք պատկերացնու՞մ եք, որ մեր երեք նախագահները հանդիպեն»:
  • Հայաստանի իմունային համակարգը թուլացած է

    Հայաստանի իմունային համակարգը թուլացած է

    16.12.2013| 12:27
    Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկած «Վիլնյուսից հետո. Ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով քննարկմանը չէին ներկայացել ո՛չ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ո՛չ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը:
  • «Ես շատ կուզենայի, որ ընդդիմությունը միավորվեր»

    «Ես շատ կուզենայի, որ ընդդիմությունը միավորվեր»

    15.12.2013| 21:22
    2008 թ. Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ամիսներ առաջ մեկնել է Հայաստանից և այժմ բնակվում է արտերկրում: Մինչև մեկնելը նա ակտիվորեն մասնակցում էր ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին, պայքարում էր՝ հանուն իշխանափոխության: irates.am-ի հարցին ի պատասխան, թե երբ կվերադառնա Հայաստան, նա պատասխանեց. «Երբ Սերժ Սարգսյանը չի լինի այլևս նախագահ»: Ի՞նչ կարծիքի է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» մասին: